Նախագործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship.am) միջոցով։
Ըստ ՆԳՆ-ի՝ ֆիզիկական նույնականացում անցնելու և բնօրինակ փաստաթղթերի ստուգման նպատակով դիմումատուներից կպահանջվի մեկ անգամ մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ։





































