Սեպտեմբերի 25-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 23-25 աստիճան, երեկոյան՝ 18-20 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 17-22 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20 նախալեռնային շրջաններում՝ 20-22 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 18-21 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-23 աստիճան, հովտային շրջաններում՝ 23-26 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20, նախալեռնային շրջաններում՝ 19-23 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21-24, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 23-26 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 23-26 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 16-19, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-25 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 15-18, նախալեռնային շրջաններում՝ 16-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 22 աստիճան տաքություն։





































