ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է, հայտնում է «Ազգային ճակատ» Telegram ալիքը։
Նշվում է, որ դատարանն այսօր բավարարել է փաստաբանի միջնորդությունը և թույլ է տվել Մինասյանին մեկնել արտերկիր։
Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, առավելագույն պատիժը՝ 8 տարվա ազատազրկում)։
Հուլիսի 7-ին ԱԺ-ն, հավանություն տալով գլխավոր դատախազի միջնորդությանը, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և քարտուղար Մինասյանին։






































