• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 23:54
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի զոհերի գործով վճիռ է կայացրել՝ ՀՀ-ին պարտավորեցնելով փոխհատուցել

Իրավունք,
18 Սեպտեմբեր 2025 14:10
ShareShareShare
telegram

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի զոհերի գործով վճիռը, որով 2008-ի Հայաստանի իշխանությունների գործունեության հետ կապված մի շարք խախտումներ է արձանագրել՝ ՀՀ-ին պարտավորեցրել փոխհատուցել զոհերի հարազատներին։

Դատարանը հաստատել է, որ մարտի 1-2-ի ցույցերի ժամանակ պետական մարմինները խախտել են զոհերի մեծամասնության կյանքի իրավունքը, բացառությամբ՝ Սամվել Հարությունյանի և Զաքար Հովհաննիսյանի։

Ըստ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել ցուցարարների կյանքի պաշտպանությունը, թույլ են տվել անվտանգության ուժերի չարաշահումներ, որոնք հանգեցրել են մահվան: Ոստիկանության գործողությունները, ըստ դատարանի արձանագրումների, պատշաճ կերպով պլանավորված չէին։

Դատարանը նաև նշել է, որ ոստիկանությունը կամ իշխանությունները չեն կարողացել հստակ հիմնավորումներ բերել՝ ցույցերի բռնի կամ մահացու ուժ կիրառման խտրական, անհամաչափ կամ անհարկի լինելու վերաբերյալ:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ գործով հետաքննությունն անարդյունավետ և թերի է իրականացվել՝ շեշտելով անբավարար օբյեկտիվության, լիարժեք պատասխանատվության բացակայության, բոլոր պատասխանատուներին պարզելու անկարողության մասին։

«Հայաստանը չի ներկայացրել դատարանի կողմից պահանջվող բոլոր անհրաժեշտ ապացույցներն ու տեղեկությունները, ինչը խոչընդոտել է դատավարության ամբողջականությանը»,- ասված է վճռում։

ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն դիմումատուներից յուրաքանչյուրին (զոհվածների հարազատներին) պետք է 30 000 եվրո վճարի՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Բացի այդ, դատարանը ՀՀ-ին պարտավորեցրել է 35 000 եվրո վճարել դիմումատուներից յուրաքանչյուրին՝ որպես դատական գործի ծախսերի փոխհատուցում։

Ցույցերի ժամանակ զոհվածներ Արմեն Ֆարմանյանի, Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Դավիթ Պետրոսյանի, Գրիգոր Գևորգյանի և Զաքար Հովհաննիսյանի իրավահաջորդները պնդել էին, որ 2008-ին Հայաստանի իշխանություններն անհամաչափ ուժ են կիրառել, բայց պատասխանատվություն չեն կրել, արդյունավետ և իրավաչափ քննություն չի կատարվել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ի կառավարության նիստից հետո, անդրադառնալով ՄԻԵԴ վճռին, շեշտել է, որ միջազգային դատարանն արձանագրել է իր՝ նախկինում արված հայտարարությունը։

«Նախկինում հայտարարել եմ, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, որի արդյունքներն այսօր քննվում են դատարանում։ Հուսով եմ՝ ՄԻԵԴ վճիռը մեր իրավապահներին Մարտի 1-ի գործն արդյունավետ քննելու ձևը գտնելու նոր խթան և նոր ազդակ կլինի»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը հավելել է, որ «արդյունավետ դատավարություն պետք է իրականացվի, որպեսզի Մարտի 1-ի ոճրագործներից որևէ մեկը չխուսափի իրական պատասխանատվությունից»։ Նրա խոսքով՝ «ՄԻԵԴ-ի վճիռը լեգիտիմ առիթ է՝ հասկանալու, թե դատավարությունը որքան կարող է շարունակվել լղոզված պատասխաններով»։

2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանում ցույցեր և բախումներ էին տեղի ունեցել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո։ Իրադարձությունների հետևանքով զոհվել էր 10 մարդ, վիրավորվել էին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Մարտի 1-ի գործը նոր փուլով էր իրականացվել, ինչի արդյունքում մեղադրանքներ էին առաջադրվել այդ ժամանակ պաշտոն զբաղեցրածներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, որը 2008-ին ՀՀ նախագահն էր։

2021 թվականի ապրիլին Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Քրեական օրենսգրքի (2003թ․) 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում) Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով այս հոդվածն ուժը կորցրած և Սահմանադրությանը հակասող էր ճանաչվել։

Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերի 13-ին որոշել էր Քոչարյանի և մյուսների գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը բեկանել էր Քոչարյանի և մյուսների գործը կարճելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և այն անփոփոխ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումները։

telegram
Tags: Մարտի 1ՄԻԵԴ

Հարակից հրապարակումներ

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

22 Հուլիս 2026 20:17

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ, Armenia Today-ին հայտնել են գլխավոր դատախազությունից։...

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 18:06

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում արձանագրվել է լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք, վկայում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի...

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է Գլխավոր դատախազության՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ ազատությունից զրկելու խափանման միջոց...

Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50

ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պետին և վարորդին մեղադրանք է առաջադրվել դիզելային վառելիքի հափշտակության գործով, հայտնել է...

Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47

Դատարանը 2 ամսով երկարաձգել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի կալանքը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը, հայտնել են կուսակցությունից։  Նրա փաստաբան...

Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն, լրագրողներին հայտնել է, փաստաբան, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ...

Load More
Xosum
  • Լուրեր
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին մեղադրել է «կեղծ հայտարարությունների» և «մեդիապատերազմի» մեջ

Ամեն ինչ կամ ոչինչ․ Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման պայմանները

22 Հուլիս 2026 23:10
СК начал расследование после опубликованного видео с дракой девушек

ԿԸՀ-ն չի մերժել Կարապետյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը․ Հովակիմյան

22 Հուլիս 2026 22:21
Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

22 Հուլիս 2026 21:19

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

22 Հուլիս 2026 20:17
Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

22 Հուլիս 2026 19:27
Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01
Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

22 Հուլիս 2026 18:48
AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

22 Հուլիս 2026 18:30
Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

22 Հուլիս 2026 18:23
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 18:06
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16
ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին մեղադրել է «կեղծ հայտարարությունների» և «մեդիապատերազմի» մեջ
Աշխարհում

Ամեն ինչ կամ ոչինչ․ Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման պայմանները

22 Հուլիս 2026 23:10

Իրանը տարածաշրջանում ոչ մեկին թույլ չի տա նավթ վաճառել, եթե Թեհրանն ինքը չունի դա անելու հնարավորություն, հայտարարել է Իսլամական Հանրապետության...

Read moreDetails
СК начал расследование после опубликованного видео с дракой девушек
Քաղաքականություն

ԿԸՀ-ն չի մերժել Կարապետյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը․ Հովակիմյան

22 Հուլիս 2026 22:21

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ