«Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորումը ստորագրահավաք կսկսի Հայաստանում միջին կենսաթոշակները 50%-ով բարձրացնելու պահանջով, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Հաջորդ շաբաթվանից սկսած՝ օգտվելով հանրագրերի օրենքից, կսկսենք ստորագրահավաք, որով կդիմենք գործող իշխանություններին՝ պահանջով 50%-ով բարձրացնել կենսաթոշակները, և երկրորդը՝ մշտապես ինդեքսավորեն նվազագույն սպառողական զամբյուղի հետ»,- նշել է Չալաբյանը։
Նա շեշտել է, որ եթե հանրագրերը անպատասխան մնան, ապա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին գնալու են այս օրակարգով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ի գրառմամբ պնդել էր, որ իր իշխանության օրոք մարդիկ 50%-ով լավ են ապրում։ ԱԺ-ն մարտին առաջին ընթերցմամբ 32 կողմ, 58 դեմ և 1 ձեռնպահ ձայներով մերժել էր «Հայաստան» դաշինքի առաջարկած նախագիծը՝ 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել պարենային զամբյուղի ամսական զամբյուղից ոչ պակաս, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը՝ սպառողական զամբյուղի ամսական արժեքից ոչ պակաս։
Կարդացեք նաև՝




































