Նախընտրական շրջանում ցածր վարկանիշի պայմաններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ռուսներին գոհացնելու համար որոշել է զոհաբերել» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, գրել է «Իրավունք» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Սիմոնյանը հաջորդ խորհրդարանում չի զբաղեցնի նախագահի պաշտոնը։ Նշվում է նաև, Փաշինյանը նրան համարում է վարչապետի հնարավոր թեկնածու՝ գլոբալիստների հաջողության դեպքում։ Սիմոնյանին զուսպ պահելու նպատակով վարչապետն առկախված է պահում նրա ամենամոտ հարազատներին առնչվող քրեական գործերը:
Խորհրդարանի ղեկավարի հետ կապված սկանդալների շարքը վերջերս համալրվել է մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներով, որտեղ նրան համեմատում են ամերիկացի մանկապիղծ Էպշետյնի հետ, պատմել է լրատվականը։
Սիմոնյանը մայիսի 5-ին Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» սկսելու մեջ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 6-ին, մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունները, ափսոսանք էր հայտնել դրանց կապակցությամբ: Սիմոնյանը հուլիսի 1-ին առաջարկել էր քննարկել ռուսական պետական ալիքների հասանելիության հարցը ՀՀ-ում:




































