Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սմբատյանին նշանակել Միասնական սոցիալական ծառայության պետ»,- նշված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Պետրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Սմբատյանը նախկինում զբաղեցրել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։ Այդ պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի օգոստոսի 25-ին, ազատվել 2024 թվականի փետրվարի 23-ին։




































