Յուրիկ Մխիթարյանը (60 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում հայ մարզիկը 5։12 հաշվով պարտվել է ադրբեջանցի Այհան Ջավադովին։
Առաջնության եզրափակիչ է դուրս եկել 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը։
Օգոստոսի 19-ին Արման Մուսիկյանը (65 կգ) դարձել էր ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր։
Մրցաշարն անցկացվում է Բուլղարիայի Սամոկով քաղաքում օգոստոսի 17-24-ը։ Աշխարհի առաջնությունը ներառում է ազատ ոճի, հունահռոմեական և կանանց ըմբշամարտ։






































