Դատարանը մերժել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արման Աբրահամյանին կալանավորելու Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը, Armenia Today-ին հայտնեց ընկերության մամուլի խոսնակ Մարիամ Հովհաննիսյանը։
Ավելի վաղ ՀԿԿ-ն Armenia Today-ին հաստատել էր տնօրենի ձերբակալման մասին տեղեկությունը։ Կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի խոսքով՝ պաշտոնյան ձերբակալվել էր իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում։




































