Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19։30-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը կմեկնարկի «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնով։
Համերգաշրջանի և փառատոնի բացման հանդիսավոր համերգին կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը ջութակահար Դարիուս Պրոյսի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դիրիժորը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է։
Երեկոյի ընթացքում կհնչեն անվանի հայ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները։
Տոմսերը վաճառվում են 3000-15 000 դրամով։





































