Թուրքիան օգոստոսի 2-ից կսկսի Ադրբեջանից բնական գազ մատակարարել Սիրիա՝ օգնելով երկրին էլեկտրաէներգիա արտադրել, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։
Բնական գազը Սիրիա կմատակարարվի Ադրբեջանից՝ Թուրքիայի տարածքով անցնող Քիլիսի խողովակաշարով։
Բայրաքթարը նշել է, որ նախատեսվում է նախնական մատակարարել 6 միլիոն խորանարդ մետր բնական գազ, որով հնարավոր կլինի արտադրել շուրջ 1200 մեգավատտ էլեկտրաէներգիա։ Նախագծի ֆինանսավորմանը մասնակցում է նաև Կատարը։
Օգոստոսի 2-ին Քիլիսում կանցկացվի պաշտոնական արարողություն, որին կմասնակցեն Թուրքիայի, Սիրիայի և Կատարի նախարարները։






































