Կանանց Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի եզրափակչում է, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Կիսաեզրափակիչ խաղում Հայաստանի հավաքականը 57:56 հաշվով հաղթել է Մալթայի ընտրանուն: Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր, ով դարձել էր դաբլ-դաբլի հեղինակ՝ վաստակելով 21 միավոր և կատարելով 17 ռեբաունդ: Նա կատարել է 4 արդյունավետ փոխանցում։
Առաջնության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 27-ին: Հայաստանի մրցակիցը կլինի Վրաստան-Ալբանիա հանդիպման հաղթողը: