ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի դեմ միասնական հայց ներկայացնելու մասին:
Հայցի առիթը, ըստ առողջապահական գերատեսչության ղեկավարի, «խորը անասուն» դիմելաձևն է, որը, նրա խոսքով, շատերն ընդունել են որպես վիրավորանք:
«Գալստանյանի և նրա «թիմակիցների» կողմից ժողովրդին վիրավորելու միասնական հայց ներկայացնելու մասով արդեն բազմաթիվ միացողներ կան։ Ընթացքի կազմակերպման և հայցին միանալու ձևի մասով երեկոյան կգրեմ»,- ասված է Ֆեյսբուքում նրա գրառման մեջ:
Բագրատ սրբազանն իր հասցեին վիրավորանքի և զրպարտության համար դատական հայցեր էր ներկայացրել մի շարք քաղաքական ու հասարակական գործիչների դեմ, որոնց թվում է Առողջապահության նախարարը։ Արքեպիսկոպոսը դատարանից պահանջում է Ավանեսյանից հօգուտ իրեն բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1 մլն-ը՝ զրպարտության, 2 մլն-ը՝ վիրավորանքի համար:
Ավանեսյանը, արձագանքելով այդ որոշմանը, առաջարկել էր միասնական հայց ներկայացնել ժողովրդին «խորը անասուն» անվանած անձի դեմ:
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Գալստանյանին, ինչպես նաև նրա առաջնորդած «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի։ Նրանք բոլորը մեղադրվում են պետական հեղաշրջման և ահաբեկչության նախապատրաստության փորձ կազմակերպելու մեջ։ Ոչ ոք չի ընդունում մեղադրանքը:
Կարդացեք նաև՝