Հայաստանի Հանրապետության Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 10։00-13։00-ի սահմաններում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Հիմնադրամը հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում է չանհանգստանալ։