Երևանի «Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ են կատարվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նրա խոսքով՝ քննչական գործողությունները կատարվել են խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում։ Ավդալյանը մանրամասնել է, որ գործով ձերբակալված անձ չկա։
Համալիրը կապվում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ։
Հուլիսի 15-ին ԶԼՄ-ները գրել էին, որ ռեստորանի տարածք են մուտք գործել մեծ թվով ոստիկաններ, ընդհատել ռեստորանում ընթացող մասնավոր միջոցառումը, դուրս բերել հյուրերին և փակել օբյեկտը։