Կանանց Հայաստանի մինչև 16 տարեկաններիբասկետբոլի հավաքականն ավարտել է ելույթները Կոսովոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։
Ըստ հրապարակման՝ Հայաստանի հավաքականը եզրափակիչ խաղում 58։65 հաշվով զիջել է Կիպրոսի թիմին և արժանացել առաջնության արծաթե մեդալներին:
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող է դարձել Ավա Սեդա Ղարիբը: Նա գրանցել է դաբլ-դաբլ՝ վաստակելով 12 միավոր և կատարելով 17 ռեբաունդ:
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղաների հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: 118։78 հաշվով առավելության հասնելով Ալբանիայի թիմի նկատմամբ՝ հավաքականը կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Էդգար Աղաբեկյանն էր՝ վաստակած 36 միավորով: Նա նաև 9 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 7 արդյունավետ փոխանցում, ասված է հաղորդագրության մեջ։