«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը 67 կողմ, 0 դեմ ձայնով ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։
Ապրիլի 17-ին Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել էին նրա՝ ՄԻԵԴ տեղափոխվելու հանգամանքով պայմանավորված։
Մամուլն ապրիլին գրել էր, որ իշխանությունները քննարկում են Զեյնալյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում։