Օմանի ծոցում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ափերի մոտ, բախվել է Լիբերիայի և Անտիգուայի և Բարբուդայի դրոշներով երկու նավթատար նավ, հայտնում է Marinetraffic նավերի հետևման ծառայությունը։
«Adalynn և Front Eagle նավթատարների բախումը տեղի է Խոր Ֆակկան նավահանգստի մոտ (ԱՄԷ-ում – խմբ.)»,- ասվում է ծառայության X սոցիալական ցանցում տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ Front Eagle նավը փոխել է իր կարգավիճակը՝ դառնալով «կորցրել է վերահսկողությունը»։ Marinetraffic-ի տվյալներով՝ Front Eagle-ը բեռնված էր և նավարկում էր դեպի Չինաստան՝ Լիբերիայի դրոշի ներքո, մինչդեռ Adalynn-ը հեռանում էր նավահանգստից։
Front Eagle լցանավի սեփականատեր Frontline-ը տեղի ունեցածն անվանել է «նավարկային միջադեպ», որը կապ չունի Մերձավոր Արևելքում տիրող Իրան-Իսրայել ներկայիս հակամարտության հետ: Front Eagle-ի տախտակամածում բախման հետևանքով բռնկված հրդեհն անմիջապես մարվել է, նավի անձնակազմի անդամները չեն տուժել:
Իսրայելն Իրանի ռմբակոծությունն սկսել էր հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ Թեհրանը միջուկային ռումբ ստեղծելու եզրին է: Այդ ժամանակից ի վեր Իրանն ու Իսրայելը հզոր հարվածներ են հասցնում միմյանց՝ սպանելով և վիրավորելով խաղաղ բնակիչներին և մտահոգություններ առաջացնելով ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության վերաբերյալ: