Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, մայիսի 21-ին կալանքից ազատել է Երևանի քաղաքապետարանի՝ կաշառքի մեղադրանքով անցնող պաշտոնյաներին, տեղեկությունն Armenia Today-ին հաստատել է ԲԴԽ մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը։
Այդ պաշտոնյաներն են Արամ Գյուլզադյանը, Արսեն Կարոյանը, ինչպես նաև քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներ, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին ղեկավար Ռոբերտ Դարբինյանը և նրա տեղակալ Արամ Այվազյանը։
Մայիսի 20-ին կաշառք ստանալու մեղադրանքով Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնյա էր ձերբակալվել։
Մայիսի 2-ին Երևանի քաղաքապետարանի երեք պաշտոնյայի և նրանց օժանդակած նախկին պաշտոնյաներին կաշառք վերցնելու, ապօրինի գործողություն կատարելու և լիազորությունների չարաշահելու հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել։ Կաշառքի գործով ընդհանուր 12 մեղադրյալ կա: