Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենան այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ զրույցի հիմնական համատեքստը կլինի Ստամբուլում Ուկրաինայի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերլուծությունը։ Զրույցի արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։
Ինչ վերաբերում է առաջնորդների անձնական հանդիպմանը, դրա ժամկետները, ըստ Պեսկովի, կախված են երկու կողմերի ժամանակացույցերի համաձայնեցումից։
«Հանդիպումը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար կարևոր է մանրակրկիտ նախապատրաստությունը»,- նշել է նա։
Մայիսի 16-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայանալիք բանակցությունների նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորումն անհնար է առանց Պուտինի հետ իր անձնական հանդիպման։ Նա նշել էր, որ մինչև նրանք չհանդիպեն, «ոչինչ տեղի չի ունենա»։