Ապրիլի 27-ից մայիսի 2-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
- ՊՆ-ն կրկին հերքել է Բաքվի հայտարարությունը սահմանային կրակոցների մասին։
- Վարչապետը մեկնել է Էստոնիա, հայտարարել՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները լարելու մտադրություն չունեն։
- ՌԴ-ում աշխատաժողովի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև միջադեպ է տեղի ունեցել։
- Երևան է ժամանել Վրաստանի նախագահը:
- Արցախցիներին աջակցությունը 2 ամսով երկարաձգվել է։
- Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Վատիկանին կոչ է արել ջանքեր ներդնել հայ գերիների հարցով։
- Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։
- Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, կան մեղադրյալներ։
- «Արթուն ենք» շարժումը նամակներ է փոխանցել պատգամավորներին՝ վարչապետի իմփիչմենթի առաջարկով։
- Պուտինը Հաղթանակի օրերին եռօրյա հրադադար է հայտարարել։
- Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 21 մեդալ է նվաճել։
- Հայկական «Հայասաթ-1»-ն ավարտել է առաքելությունը։
- ՍԱՏՄ ղեկավարը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
- ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական ռեսուրսների համաձայնագիրն ամիսներ շարունակ բանակցություններից հետո։
- Կայացել է Գյումրիի ավագանու առաջին նիստը, համայնքապետի փեսան փոխքաղաքապետ է ընտրվել։