• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 19:55
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Թուրքիան միշտ Հայաստանի դեմ գործելու ժամանակ ու ռեսուրս ունի. Ռուբեն Մելքոնյան

Էքսկլյուզիվ, Հայաստան, Հարցազրույց, Տարածաշրջան, Քաղաքականություն,
31 Մարտ 2025 21:00
ShareShareShare
telegram

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանը խոսել է Թուրքիայում ներքաղակական ճգնաժամի, Հարավային Կովկասում դրա հնարավոր ազդեցության մասին:

Նրա խոսքով՝ Թուրքիան և, հատկապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսպիսի իրավիճակում ունակ են ամբողջական ուժով շարունակել իրենց վարած քաղաքականությունն արտաքին ճակատներում, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ:

Մելքոնյանը նաև վստահ է, որ Անկարայում միշտ ժամանակ ու ռեսուրս ունեն Հայաստանի դեմ գործելու համար:

«Մեզ մոտ կա մի թյուր պատկերացում, որ եթե Էրդողանը չլինի՝ Թուրքիայի մոտեցումը Հայաստանի հանդեպ կարող է փոխվել։ Սա մասնակի է ճիշտ․ օրինակ՝ Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն  ավելի մեղմ հռետորաբանություն ունի, բայց գլոբալ իմաստով չի կարող քաղաքականություն փոխվել, թուրք-ադրբեջանական հարաբերությունները չեն կարող փոխվել։ Ժեստերի, բառապաշարի առումով կարող է փոփոխություն լինել, բայց լուրջ փոփոխություն պետք չէ սպասել»,- շեշտել է նա։

Թուրքագետը չի կիսել տարածվող կարծիքը, թե Հայաստանից Մարգարայի կամրջով Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելը որոշակիորեն լարել է Անկարայի ու Բաքվի հարաբերությունները: Մելքոնյանը հղում է արել հենց թուրք պաշտոնյաների հայտարարություններին, որոնցով նրանք վերստին հաստատել են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է միայն Հայաստանի կողմից Ադրբեջանի պահանջների լիարժեք կատարումից:

Մելքոնյանը նշել է, որ անհնազանդության արդյունքում Թուրքիայում երբեք իշխանություն չի փոխվել: Նա շեշտել է, որ տարբեր տասնամյակներում իշխանությունների դեմ բողոքի խոշոր շարժումների ֆոնին՝ միայն ռազմական հեղաշրջումներ են տեղի ունեցել, սակայն այժմ Թուրքիայի ուժային համակարգը և բանակն ամբողջությամբ, գործող նախագահի ազդեցության ներքո են:

Թուրքագետը նաև հայտարարել է, որ Էրդողանն այսպիսի ճգնաժամային իրավիճակներում իրեն հարմարավետ է զգում՝ նա «քաղաքական գիշատիչ» է:

Նրա դիտարկմամբ՝ հաշվի առնելով այս տարիներին Թուրքիայում գործող նախագահի քաղաքական հակառակոդների վարկանիշի շարունակական աճը՝ նա հենց հիմա պետք է ճակամարտ տար Իմամօղլուի դեմ և չեզոքացներ նրան։

«Էրդողանը գիտի՝ որն է որսի ելնելու և հարձակվելու ճիշտ պահը։ Ամեն անգամ այսպիսի ճգնաժամային իրավիճակները նրա համար ստուգատես են՝ ինքն իրեն ու իր թիմին ապացուցելու իր փայլուն մարզավիճակը։ Էրդողանի համար սա բնական վիճակ է, ինչպես օրինակ՝ ֆուտբոլիստի համար աշխարհի առաջնությունը։ էրդողանը, չնայած իր տարիքին, գտնվում է քաղաքական լավ մարզավիճակում»,- ասել է Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ Էրդողանն այս ոճով հաղթել է բանակին, ընդդիմադիր ուժերին, իսկ Իմամօղլուն ավելի նոր սերնդի ընդդիմադիր գործիչ է, որն ունի հաջողությունների պատմություն։ Թուրքագետը նկատել է, որ Թուրքիայում քաղաքական միֆ կա, որ ով դառնում է  Ստամբուլի քաղաքապետ, կարող է դառնալ երկրի ղեկավար, և Էրդողանն այդ միֆի կենդանի օրինակն է։

«Իմամօղլուն առաջինը լավ հռետոր, պոպուլիզմին փայլուն տիրապետող գործիչ է, ամբոխներին կառավարելու, թեժացնելու հմտություններ ունի, նաև հմուտ կառավարիչ է։ Նա նախագահ դառնալու ամբիցիաներ ունի»,- հավելել է թուրքագետը։

Ըստ սոցհարցումների՝ Մելքոնյանի խոսքով՝ Իմամօղլուն որպես 2028-ի ընտրությունների նախագաի թեկնածու առաջ է Էրդողանից։

«Իմամօղլուն վերելքի վրա է և նրա դեմ պետք էր ճակատամարտ սկսել․ Էրդողանի հաշվարկը ցույց էր տվել, որ հիմա «խփելն» ամենաճիշտն է»,- նկատել է նա։

Թուրքիայում ստեղծված իրավիճակը Մելքոնյանին «Թուրքիայի թագաժառանգի կոչման կամ հաջորդ ղեկավարի պայքար» է հիշեցնում, որտեղ Էրդողանը հանդես է գալիս որպես խնամակալ գործիչ։

«Էրդողանը մաքրում է իր կամ իր հաջորդի նախագահ դառնալու ճանապարհը։ Միևնույն ժամանակ՝ Էրդողանին հաջորդողի համար դիտարկվում է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի կերպարը, որն ամենաակտիվ գործիչն է, նրան են վերագրում Արցախի օկուպացիայի ծրագիրը, Սիրիայի  ծրագիրը, քրդական հարցի հետ կապված գործողությունները։ Նա երկար տարիներ ղեկավարել է հատուկ ծառայությունները և գերինֆորմացված է, բայց հանրային գործիչ ու հռետոր չէ»,- շեշտել է նա։

Թուրքիայում բողոքի ցույցերն սկսվել էին, երբ մարտի 19-ին Իմամօղլուն ձերբակալվել էր ոստիկանության կողմից՝ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ պաշտպանելու Իմամօղլուին։ Ըստ ցուցարարների՝ քաղաքական գործչի վերաբերյալ այս և մյուս հետաքննությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարների դեմ, ձերբակալել շատերին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Թուրքագետը նկատեց, որ եթե Իմամօղլու դիպլոմը չեղարկվում է, նա դե յուրե չի կարող լինել նախագահի թեկնածու և գուցե նրա ռեյտինգը բարձրանում է, քանի որ բանտով անցնող քաղաքական գործիչը ինչ-որ «բոնուս» է ստանում, բայց եթե նրան երկարաժամկետ բանտարկություն կանխորոշվի, չի կարծում ժողովուրդը այդ աստիճան դուրս է գալու փողոց։ Ըստ նրա՝ գուցե քաղաքական առևտուր սկսվի և պետք է տեսնել, թե  Իմամօղլուն, ով բավականին շքեղ կյանք է վարում,  և այդպիսի տանն է ապրում, պատրա՞ստ է չորս պատի մեջ խցում անցկացնել տարիներ։

«Սա ես պատկերացնում եմ Թուրքիայի թագաժառանգի կոչման պայքար, կամ հաջորդ ղեկավարի պայքար և Էրդողանը այստեղ հանդես է գալիս որպես խնամակալ գործիչ՝ ով մաքրում է իր կամ իր հաջորդի ճանապարհը նախագահ դառնալու։ Հաջորդի համար դիտարկվում է Հաքան Ֆիդանի կերպարը Թուրքիայի արտգործնախարարի, ով  ամենաակտիվ գործիչն է և նրան են վերագրում Արցախի օկուպացիայի ծրագիրը, Սիրիայի  ծրագիրը, քրդական հարցի հետ կապված գործողությունները  և երկար տարիներ ղեկավարել է հատուկ ծառայությունները և գերինֆորմացված է, սակայն նա հանրային գործիչ չէ, հռետոր չէ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի և հատկապես Հայաստանի համար այս ամենի նշանակությանը, ապա Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ սա տարածաշրջանի և Հայաստանի համար նշանակում է էրդողանական Թուրքիայի կարծր գծի շարունակություն, թուրք-ադրբեջանական այս ագրեսիվ քաղաքականության շարունակություն։

«Մեզ մոտ կա մի թյուր պատկերացում, որ եթե Էրդողանը չլինի և լինի  Իմամօղլուն, կարող է Թուրքիայի մոտեցումը Հայաստանի հանդեպ փոխվել, սա մասնակի է ճիշտ, նա ավելի մեղմ հռետորաբանություն ունի, բայց գլոբալ իմաստով չի կարող փոխվել, թորք-ադրբեջանական հարաբերությունները չեն կարող փոխվել, լուրջ բան չի փոխվելու, բայց ժեստերի, բառապաշարի առումով կարող է»,-ասաց նա։

Բացի այդ, մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանի հետ կապված հարցերը այնպիսինն են, որ Թուրքիան իչքան էլ ներքաղաքական խնդիրներով զբաղված լինի, միևնույն է կունենա ժամանակ և ռեսուրսներ Հայաստանի դեմ իր քաղաքականությունը շարունակելու։ Նա նաև ասաց, որ Բաքոն զգայուն է ընդունում հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ բան։

telegram
Tags: «Խոսենք գլխավորի մասին»թուրքագետԹուրքիաՀարցազրույցՌուբեն Մելքոնյան

Հարակից հրապարակումներ

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24

Ադրբեջանի ռազմարդյունաբերական «Ազերսիլահ» հոլդինգի զորավարժարանում հրդեհ է բռնկվել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի պաշտպանության արդյունաբերության նախարարությանը։ Ադրբեջանի պաշտպանության...

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին և Բաքվին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման և...

Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար-Խամիր քաղաքի շրջանում հուլիսի 18-ի առավոտյան 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr...

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պարբերաբար իրականացվող ստուգումների ֆոնին կասեցվել են ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները, գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Լրատվամիջոցի...

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18 Հուլիս 2026 11:48

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի աղետների և...

Load More
Xosum
  • Լուրեր
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине
Սպորտ

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37

Հայաստանի հավաքականը Տալինում՝ հուլիսի 20-26-ը կմասնակցի շարժական թիրախով հրաձգության աշխարհի առաջնությանը, հայտնել է Հրաձգության ֆեդերացիան։ Մրցաշարին կմասնակցեն 17 երկրի շուրջ...

Read moreDetails
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
ժամանց

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30

Ձեզ ենք ներկայացնում հուլիսի 20-ից 27-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։ ԽոյՇաբաթը սկսվում է փոփոխությունների անհրաժեշտության զգացումով։ Հատկապես շաբաթվա սկզբին...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ