Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հայտարարել է, որ իր կինոնախագծերի համար ՌԴ-ից շուրջ 8 տարի գումար չի ստացել, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մարտի 11-ին պատգամավոր Դմիտրի Գուսևը Մշակույթի նախարարությունից պահանջել էր վերանայել Անդրեասյանի նախագծերի պետական ֆինանսավորումը։ Գուսևի խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում ռեժիսորի ֆիլմերի համար բյուջեից հատկացվել է 590 միլիոն ռուբլի, որից 415 միլիոնը տրամադրվել է սուբսիդավորման տեսքով, իսկ 175 միլիոնը՝ որպես փոխհատուցման միջոցներ Կինոյի հիմնադրամին։
«Ռուսաստանի վետերաններ» հասարակական շարժումը հարցում էր ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն՝ Անդրեասյանի կողմից ՌԴ քաղաքացիություն ստանալու օրինականությունն ստուգելու խնդրանքով։