ԱՄՆ պաշտպանության նախարարությունն «Արմենպրես»-ին չի մեկնաբանել Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը։
«ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասել են նախարարությունից։
Նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել լուրը։
Ավելի վաղ ռուսական RT լրատվական գործակալությունը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա և տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝ հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների նպատակով։