ՀՀ ՊՆ-ն երկու օրում չորրորդ անգամ հերքել է հայկական կողմից կրակոցների մասին Ադրբեջանի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- գրել է ՊՆ-ն։
Մարտի 16-ին ՊՆ-ն երեք անգամ հերքել էր Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ՝ սահմանագոտու հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈւ կողմից կրակոցների մասին Բաքվի հաղորդագրությունը: