Մի շարք հասարակական կին գործիչներ դիմել են Ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդին՝ խնդրելով հորդորել Բաքվի բանտում պահվող Ացախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
«Մենք՝ հայ կանայք, մայրերը, անսասան հույսով և հավատով դիմում ենք Ձեզ՝ հայցելով Ձեր հայրապետական աջակցությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական հորդորով դիմել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը, որն արդեն ունեցել է որոշակի քաղաքական ազդեցություն»,- ասված է հայտարարության մեջ։
Կանայք նշել են, որ գերիների ազատ արձակման համար պետք է կիրառել պայքարի այլ եղանակներ։
«Ժամն է անցնելու պայքարի այլ ձևերի, մեր հայրենակիցներից յուրաքանչյուրի աստվածատուր կյանքն ու առողջությունը թանկ են բոլորիս համար։ Համոզված ենք՝ Ձեր ազդու, հավասարակշիռ խոսքին և իմաստուն հորդորին, աղոթքի զորությանն սպասում են Ռուբեն Վարդանյանն ու ողջ հայությունը՝ որպես Աստծո լույսի ուղենիշ»,- ասված է դիմումի մեջ։
Նրանք նաև համոզմունք են հայտնել, որ կաթողիկոսի հեղինակությունը հնարավորություն կտա առաջընթաց գրանցել այս հարցում։
«Միջազգային Ձեր մեծ հեղինակությունը, քույր եկեղեցիների և իսլամադավան պետությունների, հոգևոր առաջնորդների հետ ունեցած կապերը թույլ կտան լուրջ առաջընթաց արձանագրել ազգաշահ այս խնդրի հանգուցալուծման բարդ ճանապարհին։ Մեր համեստ ուժերը Ձեզ ի սպաս»,- ասված է հայտարարության մեջ։
Դիմումն ստորագրել է 25 գործիչ՝
1. Աննա Իսրայելյան
2. Սիրվարդ Մարգարյան
3. Նարինե Դիլբարյան
4. Ժասմինա Ղևոնդյան
5. Աննա Մայիլյան
6. Արփեն Մովսիսյան
7. Զոյա Ջուլհակյան
8. Արաքս Սարգսյան
9. Լուսիկ Մուրադյան
10. Հռիփսիմե Հովակիմյան
11. Կարինե Շահինյան
12. Ստելլա Մեհրաբյան
13. Արզիկ Մխիթարյան
14. Աննա Այվազյան
15. Հասմիկ Միքայելյան
16. Իրա Թամրազյան
17. Կարինէ Հարությունյան
18. Լիլյա Ավանեսյան
19. Ռայա Նազարյան
20. Մարթա Հախնազարյան
21. Քրիստինա Սիմոնյան
22. Սիրանուշ Մարտիրոսյան
23. Սուսաննա Միքայեյան
24. Սուսաննա Չիպկինյան
25. Արմինե Օհանյան: