Հայ մարզուհի Էլիդա Քոչարյանը հաղթել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում, հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Քոչարյանը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության է մատնել Ռումինիայի ներկայացուցիչ Կլաուդիա Նեչիտային։ Բոլոր ռաունդներում նա նկատելի առավելություն ուներ, իսկ երկրորդ ռաունդում հզոր հարվածով նոկդաունի է ենթարկել մրցակցին, ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան հավելել է, որ մարտի 10-ին ռինգ դուրս կգա Հայաստանի ներկայացուցիչ Եկատերինա Սիչևան, մրցակիցը կլինի Ադրբեջանի մարզուհին։
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը մեկնարկել է մարտի 8-ին՝ Սերբիայի Նիս քաղաքում և կավարտվի մարտի 17-ին։