Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը մեկնարկել են հաղթանակով։
97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 1/16 եզրափակչում 11։3 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշ Աբդուլլա Շաբանովին։ Հայաստանի երկրորդ ազատ ոճային ըմբիշ Վլադիմիր Ազարյանը (70 կգ) 8։3 հաշվով հաղթել է հունգարացի Մարտոն Վարգիին։
Մրցաշարը մեկնարկել է մարտի 8-ին և կավարտվի մարտի 14-ին։ Մրցաշարին Հայաստանը ներկայացնում են ազատ ոճի ըմբիշներ Նորիկ Հարությունյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Աբրահամյանը (65 կգ), Վլադիմիր Ազարյանը (70 կգ), Նարեկ Նիկողոսյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։ Հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ Արայիկ Թոփալյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Դավիթ Ջոթյանը (63 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։