Ձերբակալվել է ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանը (Չիկո), հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ Գասպարյանին ձերբակալել են մարտի 7-ի առավոտյան և նա մեղադրվում է խուլիգանություն կազմակերպելու մեջ։
«Այս պահին Աջափնյակի դատարանում կալանքն է քննվում»,- հավելել է նա։
Փաստաբանի տվյալներով՝ Գասպարյանին ձերբակալել են «խուլիգանություն կազմակերպելու» մեղադրանքով՝ Քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել էր 2021 թվականին ապրիլին ՀՀ վարչապետի Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում տեղի ունեցած ցույցերից հետո։
Փաստաբանը հիշեցրել է, որ Փաշինյանը այս միջադեպը հիշատակել է մարտի 6-ին՝ Ազգային ժողովի հարցուպատասխանի ընթացքում։
Քննչական կոմիտեից Armenia Today-ին չեն մեկնաբանել ձերբակալության հանգամանքները։