Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տնից գողության դեպքի առթիվ, Armenia Today-ին ասաց գերատեսչության մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նա շեշտեց, որ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը գողոնի արժեքի հետ կապված չի համապատասխանում իրականությանը։
Ավդալյանը պարզաբանեց, որ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ մասով (Բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով գողություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով):
«ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը գողոնի արժեքի հետ կապված չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա։
Բաղդասարյանը Armenia Today-ին հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։ «Այդ հարցով մեկնաբանություն չեմ տալիս»,- ասաց նա։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Բաղդասարյանի բնակարանից գողացված ոսկյա զարդերն ու մյուս իրերը մոտավորապես 50 000 դոլար ընդհանուր արժեք ունեն։