Արդեն 6 օր է, ինչ ԴՕԿ-ի ղեկավար Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ, հայտնել է կուսակցությունը։
Հայտարարությունում ասվում է, որ փոխանցված տեղեկությունները, ըստ որոնց նա գտնվում է հիվանդանոցում, չեն հաստատվում, ինչը խորացրել է նրա անհետանալու փաստը։
«Կոչ ենք անում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր անհանգստանում են և գտնվում են արտերկրում, հավաքվել իրենց երկրներում ԱՄՆ դեսպանատան մոտ և պահանջել հստակ պատասխան, թե որտե՞ղ է Ղուկասյանը»,- գրել է ԴՕԿ-ը։
Կուսակցությունը նշել է, որ նոր հայտարարությամբ հանդես կգան՝ ներկայացնելով իրավիճակի ամբողջական մանրամասները։
2023-ին ՀՀ քննչական կոմիտեն Ղուկասյանի և իր կուսակից Արտակ Գալստյանի նկատմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և մասնակցության հոդվածներով քրեական վարույթ էր նախաձեռնել։ 2023-ի մայիսին Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ապրիլին նա դարձել էր մեղադրյալ՝ առանձնապես խոշոր չափերով շորթման քրեական գործով։