Իսրայելում՝ Թել Ավիվից հարավ գտնվող Բաթ-Յամ քաղաքում, 3 դատարկ ավտոբուսում պայթյուններ են տեղի ունեցել, իշխանությունները չեն բացառել ահաբեկչության վարկածը, գրում է BBC-ն։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Երկու այլ ավտոբուսում հայտնաբերվել են չպայթած պայթուցիկ սարքեր։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության մեծ ջոկատներ, որոնք փորձում են պարզել կասկածյալներին:
BBC-ն, հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ երկրի տրանսպորտի նախարարությունը կարգադրել է դադարեցնել բոլոր ավտոբուսների և երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը, որպեսզի հնարավոր լինի ստուգել պայթուցիկ սարքերի առկայությունը։