Փետրվարի 5-ի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով կա զոհ և վիրավոր, գրել է «Հայկական ժամանակ»-ը։
ՆԳՆ-ից կայքին հաստատել են տեղեկությունը։
Լուրը կայքին հաստատել է նաև Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը: Վերջինս հայտնել է, որ «զոհվածն իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը»: Ըստ Ախտոյանի՝ «վերջիններս փորձել են միջամտել, որ չմտնեն տուն»: