Դատախազը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի անվտանգության աշխատակիցների նկատմամբ Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատանը տեղի ունեցած կողոպուտի և խուլիգանության դեպքի առնչությամբ հանրային քրեական հետախուզում է հայտարարել, տեղեկացրել է Գլխավոր դատախազությունը։
Ըստ հայտարարության՝ նրա թիկնապահներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի գործերը վերաբերում են Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելը, պատժվում է ազատազրկմամբ մինչ 10 տարի ժամկետով), ինչպես նաև 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարող անձին աջակցելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 2 ամիս ժամկետով) նախատեսված արարքներին:
Ավելի վաղ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնել էր, որ «Կոսմոս» խաղատանը տեղի ունեցած կողոպուտի և խուլիգանության դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեն հարուցել է վարույթներ և հետախուզում հայտարարել 5 անձի նկատմամբ։