Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկության արդյունքները, հայտնում է ՀՖՖ-ն։
Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 12-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Նա վաստակել է 87 միավոր։ Երկրորդ տեղը 62 միավորով զբաղեցրել է Հայաստանի հավաքականի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ 24 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Լավագույն ֆուտբոլային մարզիչ է ճանաչվել «Փյունիկ» ՖԱ-ն գլխավորող Եղիշե Մելիքյանը, ով վաստակել է 92 միավոր։ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան 67 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 23 միավորով երրորդ տեղում է։
Էլինա Ավանեսյանը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության (թենիսի կանանց աշխարհի գավաթ) եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի...



































