Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է տարածաշրջանի սահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի ստեղծման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների համատեղ աշխատանքի մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) ժամանակ նա նշել է, որ աշխատանքներին աջակցում է Միացյալ Նահանգները։
Հայաստանից Ադրբեջան է հոսում 8 սահմանային գետ։ Դրանցից են Արաքսը, Դեբեդը, Աղստևը, Ողջին և Որոտանը։ Ավելի փոքր գետերից են Արփան, որը թափվում է Նախիջևան, և երկու սեզոնային գետեր Տավուշի մարզում։
Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է․ պաշտպանական թիմ
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է, հայտնել է նրա պաշտպանների թիմը։ Նշվում է, որ քննիչը մեղադրական...