44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի ծնողները մարտի 6-ին այցելել են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, որտեղ նրանց խոստացել են 2 ամսվա ընթացքում նույն վայր տեղափոխել իրենց որդու անունը կրող Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքը։ Ալբերտի մայրը՝ Մանիկ Աճեմյանը, պատմել է, որ ԲԿ-ի ղեկավարությունը բաժանմունքը և Ալբերտի անունով ցուցանակը տեղափոխել է 6 ամիս առաջ։
«2021-ին բաժանմունքն անվանակոչվել է Ալբերտի անունով, ինչը խորհուրդ ունի։ Այս բաժանմունքում զինվորներ են բուժվել։ Մեզ համար թե՛ բաժանմունքի հարկը, թե՛ աշխատակիցները մեծ խորհուրդ ունեն»,- պատմել է Աճեմյանը։
Նրա խոսքով՝ նոր տնօրենը բաժանմունքը տեղափոխելու որոշում կայացնելիս իրավիճակին չի տիրապետել։
«Մենք համաձայնել ենք, որ թե՛ ցուցանակը, թե՛ ամբողջ թիմն ու բաժանմունքը տեղափոխեն այն վայր, ուր նախկինում էին»,-հավելել է նա՝ տեղեկացնելով, որ տեղափոխման համար իրենցից 2 ամիս ժամանակ են խնդրել։
Մարտի 6-ին հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, Armenia Today-ին հայտնել էր, որ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն իր նախկին տեղն է վերադարձրել հերոս Ալբերտի նկարով ցուցանակը, որի հեռացման մասին ահազանգել էր մարտի 5-ին։
Մանրամասները՝ Panorama.am-ի տեսանյութում։