Համագործակցության հետագա զարգացման շրջանակում Երևանում բանակցություններ են կայացել «Ղազախստանի ավիացիոն վարչակազմ» բաժնետիրական ընկերության և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջև, հայտնում է ՀՀ-ում է Ղազախստանի դեսպանատունը։
«Զրույցի ընթացքում կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը ավիացիայի ոլորտում՝ ուղիղ կապեր հաստատելով փորձի փոխանակման, միջազգային կազմակերպությունների և ասոցիացիաների շրջանակներում փոխադարձ աջակցության և այլնի առումով։ Հայկական կողմը հատկապես հետաքրքրված էր ավիացիոն ոլորտում վարչարարության և մասնագետների պատրաստման ոլորտում Ղազախստանի փորձով։ Երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթներ հաստատելու հարցում փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ, որ 2023 թվականին Հայաստանի ավիացիոն իշխանություններն աջակցել են Ղազախստանի՝ «Եվրասիական քաղաքացիական ավիացիայի համաժողով» ստեղծելու նախաձեռնությանը։
Զբոսաշրջային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները բողոքում են կենտրոնում կայանատեղիների փոփոխման դեմ
Զբոսաշրջային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում։ Նրանք համաձայն չեն քաղաքապետարանի որոշման հետ, ըստ որի հուլիսի 23-ից...