Փորձառու և ճանաչված մասնագետ Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Գյուլբուդաղյանցը նաև կկատարի ՀՖՖ մարզական տնօրենի պարտականությունները՝ համակարգելով Հայաստանի բոլոր պատանեկան հավաքականների աշխատանքը:
Նշվում է, որ այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Գլուլբուդաղյանցի միջև: 56-ամյա մասնագետի հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026թ. մայիսի 31-ը:
«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Հատկապես ուրախ եմ, որ աշխատելու եմ երիտասարդների հետ, ինչը կրկնակի պատասխանատվություն է ինձ համար: Մենք պետք է աշխատենք՝ ամեն հաջորդ օր թե՛ որպես թիմ, թե՛ անհատապես ավելի լավը դառնալու համար»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:
Սեպտեմբերին մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին տուր Հայաստան-Ալբանիա խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին ներկայացած Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հայտնել էր, որ հրաժարական է տալիս։ Հարցին, թե ո՞րն է պատճառը, Նազարյանը պատասխանել էր՝ «արդյունքը» և հեռացել էր ասուլիսների սրահից։
Ես զգում էի իմ հանդեպ հարգանքի պակասը. Լևոն Արոնյան
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանն հայտարարել է, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակում» ինքը նման հաջողության հասնել չէր...