2023թ. 10 ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 3934 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1631 դեպքի դիմաց. աճը կազմել է 141 տոկոս, Ազգային ժողովում հայտարարել է պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Խամոյանը հայտնել է, որ վերջին 9 ամիսների ընթացքում իրավապահ մարմինների կողմից ապօրինի շրջանառությունից առգրավվել է 110 կգ տարբեր տեսակի թմրամիջոց: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում առգրավված թմրամիջոցների ծավալը կազմել է 69 կգ:
Նրա խոսքով՝ աճել է հատկապես բնակչության առողջության համար առավել վտանգ ներկայացնող սինթետիկ թմրամիջոցների անօրինական շրջանառությունը:
«Մենք կանգնած են ազգային անվտանգության սպառնալիքի կենտրոնում, այն դեպքում, երբ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունը դեռ պատարստ չէ: Վերջին ռազմավարությունն ընդունվել է 2014թվականին: Չնայած ոստիկանության որոշակի բացահայտումներին, վերջին 5 տարիներին թմրանյութերի ապօրինի շրջանառության դինամիկ աճը շարունակում է պահպանվել»,- ընդգծել է պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում