Երևանի Ազատության պողոտայի թիվ 2/6 հասցեում գտնվող սրճարանում տեղի է ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 3 անձ, հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն։
«Դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, քանդվել են սանհանգույցի և խոհանոցի կախովի առաստաղը՝ 8 քմ, շինության ետնամասի արտաքին պատը՝ 4 քմ: Տուժածներ Ա․ Ս․-ն (ծնված 1974 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 2000 թ.) և Ս․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հաղթանակ» զբոսայգում գործող սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։
Գեղարքունիքում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխարի ու գառի․ ԶԼՄ
Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք...




































