• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
10 Հուլիս 2026 05:47
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Սևազգեստ կանայք»․ ռեժիսորն ու դերասանները պատմում են տխուր անվանումով ուրախ ֆիլմի ստեղծման մասին

Էքսկլյուզիվ, Մշակույթ,
16 Սեպտեմբեր 2023 20:31
ShareShareShare
telegram

Սեպտեմբերի 14-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սևազգեստ կանայք» կատակերգության փակ դիտումը լրագրողների համար։

Ֆիլմի ուղերձը՝ ինչպես ասվեց ֆիլմի ցուցադրությունից հետո կայացած մամուլի ասուլիսում, ժպիտ պարգևելն ու մարդկանց առօրյա հոգսերից կտրելն է: Ռեժիսորն ու դերասանները նշեցին, որ պետք չէ ամեն ինչում որևէ ուսուցանող բան փնտրել, քանի որ իրենք նպատակ չունեն կրթել կամ դաստիարակել կինոնկարով։

Ռեժիսորն ու դերասանական կազմը ներկայացրել են նաև ֆիլմի ստեղծման պատմությունը, կրած բարդություններն ու հումորային դրվագները:

Ֆիլմը պատմում է մեծահարուստ մի մարդու 4 սիրուհիների մասին, ովքեր մինչ հանգուցյալի մահը չգիտեին միմյանց գոյության մասին։ Ճակատագիրը նրանց բախում է միմյանց հետ իրենց կյանքի գլխավոր տղամարդու հոգեհանգստի օրը։

Բայց սա դեռ ամենը չէ։ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում հերոսն ունի նաև օրինական կին, ումից հանգուցյալի դուստրը փորձում է թաքցնել ողջ եղելությունը։

Հետո հեռուստադիտողը հայտնվում է ինտրիգների և բացահայտումների ցիկլի մեջ, ինչը հեռուստադիտողին մատուցվում է հայկական էկրանների լավագույն դերակատարների մասնակցությամբ, հիանալի հումորով և գեղեցիկ խաղով։

Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ ռեժիսորը ներկայացրել է, թե ինչպես են ընտրվել 6 «սևազգեստ կանայք»՝ գլխավոր հերոսուհիներ Ելենա Վարդանյանը (հանգուցյալի օրինական կինը), Դիանա Մալենկոն (հանգուցյալի դուտրը), Լուիզա Ներսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Ռոզի Ավետիսովան և Ռոմելա Սարգսյանը (4 սիրուհիները)։

«Ի սկզբանե մտքիս մեջ ունեցել եմ, որ Իվետային կարելի է 2-րդ սիրուհու դերը տալ, ցանկություն կար իր հետ աշխատելու։ Սցենարի առաջին նախադասությունը հենց կարդաց ես հասկացա, որ այս դերն իրենն է։ Ռոմելան եկել էր քաստինգի ուրիշ դերի համար, սակայն ես կարծում եմ, որ իմ ճիշտ ներկայացնելու համար նա հասկացավ, թե ինչ ֆիլմ եմ ուզում ստանալ։ Ամենաշատ քասթինգը իրականացրել եմ Ռոզին հաղթահարել է բոլոր դերասաններին, ովքեր եկել էին այդ կերպարի քասթինգի համար և իրականում ամենաշատ քասթինգը ես արել եմ հենց այդ դերի համար։ Ելենան ամբողջ սցենարը ռուսերեն տառերով հայերեն է գրել և պրոբների ժամանակ ինքը եկել է անգիր արած ամբողջ սցենարով։ Դիանայի հետ կապված՝ ես սցենարը գրելիս արդեն պատկերացրել եմ Դիանային, պատկերացրել եմ, որ նրա տեսքը իդեալական է այդ կերպարի համար»,- մանրամասնում է Գոռ Կիրակոսյանը։

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանն առաջին անգամ հանդես գալով բավականին համարձակ կերպարում (մերկապարուհի)՝ նշեց, որ ի սկզբանե հրաժարվել էր այդ դերից։

«Իրականում ինձ քասթինգի կանչելուց առաջ չէին ասել, որ կերպարս այդքան համարձակ է լինելու։ Ես միանգամից հրաժարվում եմ, ասում եմ, որ այդ կերպարն ինձ համար չէ, շատ համարձակ է։ Գոռն ինձ տվեց սցենարը, ասաց կգնաս, կկարդաս, կմտածես հետո կպատասխանես»,- մեր հարցին ի պատասխան պատմեց է Ռոմելան։

Ռեժիսորը պատմում է, որ ֆիլմի նկարահանման համար դերասանները ստիպված են եղել բավականին բարդություններ հաղթահարել։ Օրինակ՝ Ռոմելա Սարգսյանը երկու ամիս հաճախել է մերկապարի դասերի, Լուիզա Ներսիսյանն ու Իվետա Մուկուչյանը ֆլամենկո պարել են սովորել, Ռոզի Ավետիսովան ստիպված է եղել կտրել (ինչպես նկատում է ինքը՝ դերասանուհին խուզել) մազերը, Դիանա Մալենկոն ստիպված է եղել ամբողջ օրը կրել բարձրակրունկներ, սակայն, ինչպես նկատում է Իվետա Մուկուչյանը՝ «մեկ վայրկյան անգամ չի տրտնջացել»: Ամենադժվար փորձությունը, թերևս, բաժին է հասել հանգուցյալին մարմնավորող Արտյոմ Մարկոսյանին, ով ամռան շոգին ստիպված է եղել պարկել դագաղի մեջ և նկարահանումների ընթացքում գրեթե չշնչել։ Նա նաև ներկել է մազերը, որը, ինչպես խոստովանում է դերասանը, արել է կյանքում առաջին անգամ։

Գոռ Կիրակոսյանը հայտնեց Armenia Today-ին, որ պատրաստվում են ֆիլմը ցուցադրել Եվրոպայի և Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։

Նշենք, որ «Սևազգեստ կանայք» կատակերգությունը մեծ էկրաններ է բարձրացել սեպտեմբերի 15-ին։

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հեռուստադիտողին հայտնի է նաև իր «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում» և «Ազնիվ գողերը» աշխատանքներով:

Մանրամասները՝ տեսանյութում։












telegram
Tags: «Մոսկվա» կինոթատրոնԳոռ ԿիրակոսյանՍևազգեստ կանայքՖիլմի պրեմիերա

Հարակից հրապարակումներ

«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին

«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին

08 Հուլիս 2026 22:55

Հուլիսի 6-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին անցկացրել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու նրան փոխկապակցված 70...

Ընդդիմությունն ու իշխանությունն ԱԺ-ում մարմին կստեղծեն

Ընտրության իրավունքի սահմանափակում, հարկային բեռ և գաղտնի զեկույց. ինչո՞վ հիշվեց ԱԺ-ն

04 Հուլիս 2026 13:57

Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքներն ամփոփում է աղմկահարույց ու հնչեղ որոշումների ներքո։ Այս տարիների ընթացքում խորհրդարանն ընդունեց մի...

Есаи Алтунян стал кавалером ордена Искусств и литературы Франции

Եսայի Ալթունյանը դարձել է Ֆրանսիայի արվեստների և գրականության շքանշանի ասպետ

03 Հուլիս 2026 18:21

Հայտնի ֆրանսահայ կոմպոզիտոր, երգիչ և պրոդյուսեր Եսայի Ալթունյանն արժանացել է ֆրանսիական Արվեստների և գրականության շքանշանի ասպետի կոչման (Chevalier de l'Ordre...

Американский актер Джо Манганьелло анонсировал мемуары о болезни и армянских корнях

Կինոգործիչ Ջո Մանգանյելոն հայտնել է իր հայկական արմատներին նվիրված գրքի մասին

03 Հուլիս 2026 18:13

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր և ծագումով հայ ռեժիսոր Ջո Մանգանյելոն Bloodlines վերնագրով («Արյունակցական կապեր») հուշագրություններ լույս կընծայի: Նա այս մասին հայտնել...

Փաշինյանը «Վարչաֆեստ» կանցնացնի Սևանում

Փաշինյանը «Վարչաֆեստ» կանցնացնի Սևանում

01 Հուլիս 2026 16:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Վարչաֆեստ» երիտասարդական երաժշտական փառատոն անցկացնելու նախաձեռնության մասին։ Միջոցառումը կկայանա օգոստոսի 22-ին՝ Սևանում։ ՀՀ կրթության, գիտության,...

Ամբերդում մաքրման աշխատանքների ժամանակ պատմամշակութային գտածոներ են հայտնաբերվել

Ամբերդում մաքրման աշխատանքների ժամանակ պատմամշակութային գտածոներ են հայտնաբերվել

29 Հունիս 2026 17:43

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ընթացող վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ պատմամշակութային արժեք հանդիսացող գտածոներ են հայտնաբերվել, հայտնել են Կրթության, գիտության,...

Load More
Xosum
  • Լուրեր
Իրանում ավարտվել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը

Իրանում ավարտվել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը

10 Հուլիս 2026 01:16
Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

10 Հուլիս 2026 00:12
Следствие ходатайствовало об аресте задержанного сына мэра Гюмри

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու կալանքը փոխարինվել է տնային կալանքով

09 Հուլիս 2026 23:47
Բասկետբոլի ՀՀ Մ16 հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է

Բասկետբոլի ՀՀ Մ16 հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է

09 Հուլիս 2026 23:27
Հայ շախմատիստները դարձել են Եվրոպայի Մ10 պատանիների կայծակնային շախմատի մեդալակիրներ

Հայ շախմատիստները դարձել են Եվրոպայի Մ10 պատանիների կայծակնային շախմատի մեդալակիրներ

09 Հուլիս 2026 22:27
ՀՀ-ի այսօրվա աշխարհաքաղաքական ուղին անցնում է Թուրքիայով. Կարապետյան

ՀՀ-ի այսօրվա աշխարհաքաղաքական ուղին անցնում է Թուրքիայով. Կարապետյան

09 Հուլիս 2026 21:49
Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է

09 Հուլիս 2026 20:38
Իրավական հիմքերի բացակայությունը չի նշանակում, որ քրգործ չեն հարուցի. Կարապետյան

Իրավական հիմքերի բացակայությունը չի նշանակում, որ քրգործ չեն հարուցի. Կարապետյան

09 Հուլիս 2026 20:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը (ուղիղ)

Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը (ուղիղ)

09 Հուլիս 2026 19:40
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից հետո (ուղիղ)

Սամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից հետո (ուղիղ)

09 Հուլիս 2026 19:20
Փաշինյանն առաջարկել է ԶԼՄ-ների և ՀԿ-ների ֆինանսավորումն ավելի թափանցիկ դարձնել

Փաշինյանն առաջարկել է ԶԼՄ-ների և ՀԿ-ների ֆինանսավորումն ավելի թափանցիկ դարձնել

09 Հուլիս 2026 19:11
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

Դատարանը երկարաձգել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը 2 ամսով

09 Հուլիս 2026 19:03
Տնային կալանքն անհիմն է. փաստաբանները պահանջեցին փոխել Կարապետյանի խափանման միջոցը

Տնային կալանքն անհիմն է. փաստաբանները պահանջեցին փոխել Կարապետյանի խափանման միջոցը

09 Հուլիս 2026 18:44
Հպարտ եմ եկեղեցուն պաշտպանելով բանտախցում անցկացնելու համար. Կարապետյան

Հպարտ եմ եկեղեցուն պաշտպանելով բանտախցում անցկացնելու համար. Կարապետյան

09 Հուլիս 2026 18:42
ՀՀ բասկետբոլի Մ16 հավաքականը տարավ իր 3-րդ անընդմեջ հաղթանակը ԵԱ-ում

ՀՀ բասկետբոլի Մ16 հավաքականը տարավ իր 3-րդ անընդմեջ հաղթանակը ԵԱ-ում

09 Հուլիս 2026 18:30
Սամվել Կարապետյանը պաշտպանել և պաշտպանելու է եկեղեցուն. Վարդևանյանը` դատարանին

Սամվել Կարապետյանը պաշտպանել և պաշտպանելու է եկեղեցուն. Վարդևանյանը` դատարանին

09 Հուլիս 2026 18:27
Գաղտնիք չունեք. Փաշինյանն արձագանքել է անձնական տվյալները հավաքագրման մեղադրանքիներին

Գաղտնիք չունեք. Փաշինյանն արձագանքել է անձնական տվյալները հավաքագրման մեղադրանքիներին

09 Հուլիս 2026 18:24
Ստամբուլում պղծել են հայկական գերեզմանատունը

Ստամբուլում պղծել են հայկական գերեզմանատունը

09 Հուլիս 2026 18:13
Փալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Դոնալդ Թրամփի անունով

Փալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Դոնալդ Թրամփի անունով

09 Հուլիս 2026 18:02
ԳԴ-ն պահանջել է նախկին նախարար Արամ Հարությունյանի հողամասը վերադարձնել պետությանը

ԳԴ-ն պահանջել է նախկին նախարար Արամ Հարությունյանի հողամասը վերադարձնել պետությանը

09 Հուլիս 2026 17:52
Շուշիի համաժողովում քննադատել են ՌԴ-ին՝ փոքրամասնությունների խտրականության համար

Շուշիի համաժողովում քննադատել են ՌԴ-ին՝ փոքրամասնությունների խտրականության համար

09 Հուլիս 2026 17:51
Փաշինյանը կշարունակի ձախողել, կգա օրը՝ մենք կհաջողենք․ Կարապետյան

Փաշինյանը կշարունակի ձախողել, կգա օրը՝ մենք կհաջողենք․ Կարապետյան

09 Հուլիս 2026 17:11
Пашинян создал рабочую группу для изучения публикаций в СМИ

Դատական ձգձգումների հարցով իրավաբանները դեռ եզրակացություն չեն տվել. Փաշինյան

09 Հուլիս 2026 17:10
Ишханян: Баку использует позицию Еревана в вопросе армянских пленных

Բաքուն շահագործում է Երևանի դիրքորոշումը հայ գերիների հարցում․ Իշխանյան

09 Հուլիս 2026 17:02
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ (ուղիղ)

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ (ուղիղ)

09 Հուլիս 2026 16:51
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 9-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

09 Հուլիս 2026 16:00
Блок «Сильная Армения» потребовал пересчета голосов

«Ուժեղ Հայաստան»-ը պարզաբանել է, թե ինչպես կհամագործակցի ԱԺ չանցած թիմակիցների հետ

09 Հուլիս 2026 15:57
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ (ուղիղ)

Սամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ (ուղիղ)

09 Հուլիս 2026 15:47
Կառավարությունն արտահանողներին հունիսի համար կփոխհատուցի 3,1 մլրդ դրամ. Պապոյան

Կառավարությունն արտահանողներին հունիսի համար կփոխհատուցի 3,1 մլրդ դրամ. Պապոյան

09 Հուլիս 2026 15:29
Հաստատվել է առողջության ապահովագրության բոնուսային միավորների հաշվարկման կարգը

Հաստատվել է առողջության ապահովագրության բոնուսային միավորների հաշվարկման կարգը

09 Հուլիս 2026 15:04
Իրանում ավարտվել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը
Աշխարհում

Իրանում ավարտվել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը

10 Հուլիս 2026 01:16

Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունն ավարտվել է նրա հայրենի Մաշհադ քաղաքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նրա մարմինն ամփոփվել...

Read moreDetails
Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ
Հասարակություն

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

10 Հուլիս 2026 00:12

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան իր աջակցությունն է հայտնել կալանքի տակ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Հրապարակված...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ