RT հեռուստաալիքի և «МИА Россия»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է Մոսկվայի մարզում իր տան մոտ անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Նա հավելել է, որ ավերածություններ կամ զոհեր չկան։
«Իստրա թաղամասում խփված անօդաչու թռչող սարքն ընկել է մեր կողքի փողոցում»,- գրել է նա Telegram-ի ալիքում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի ժամանակով ժամը 8:16-ին Մոսկվայի մարզում՝ Իստրայի շրջանի տարածքում, առավոտյան խոցել են երկրորդ անօդաչու թռչող սարքը։
Wildberries-ն սկսել է Ուկրաինայի հարձակումներից տուժած վաճառողների վճարումները
Wildberries-ի շոըրջ 88 000 վաճառող այսօր կստանա իրենց առաջին վճարումները, հայտարարել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը։ «Առաջին հերթին՝ մեզ համար...





































