ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է ՀՀ ՊՆ-ի տեղեկությունը՝ թվիթերյան գրառմամբ հայտնելով, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության որևէ պարեկ կրակոցի թիրախում չի հայտնվել։
«Մենք պարեկություն ենք կատարում Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում և զեկուցում ենք Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին։»,- ասված է առաքելության էջում։
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Վերին Շորժայում կրակել է ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ։ Գերատեսչությունից տեղեկացրել էին, որ տուժածներ չկան։
ԵՄ դիտորդները Գեղարքունիքում հայտնվել են կրակահերթի տակ. միջադեպը գաղտնի է պահվել. ԶԼՄ
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության անդամները փետրվարի 24-ին Գեղարքունիքի մարզի Շորժա բնակավայրի հատվածում հայտնվել են կրակահերթի տակ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝...






































