«Հայաքվե» նախաձեռնությունը, որը ստորագրություններ է հավաքում Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծն ԱԺ ներկայացնելու համար, հավաքել է 38 500 ստորագրություն, միջանկյալ տվյալները ներկայացնելիս հայտարարել է «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Նախորդ շաբաթ 25 000 էր արդյունքը, մեկ շաբաթվա ընթացաքում միացել է 13 500 քաղաքացիներ, որոնցից 19 870-ը Երևանում, 18 010 ՀՀ մարզերքում և 620 քաղաքացի միացել է էլեկտրոնային ստորագրահավաքի միջոցով»,- հայտարարել է Չալաբյանը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ նախաձեռնությունը ստորագրահավաքի երկու շաբաթվա ընթացքում հավաքել է 25 000 ստորագրություն։ Հունիսի 29-ին «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» շարժումն սկսել է ստորագրահավաք։
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները
Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները, կստորագրվի փոխըմբռնման հուշագիր։ Փետրվարի 13-ին կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության...