Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել։
«Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր ՊԲ ստորաբաժանումները իրականացրել են ամրաշինական աշխատանքներ և որոնք, իբր հերթական անգամ, կասեցվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցների աարդյունքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվության նպատակը սեփական ստորաբաժանումների՝ հրադադարի պարբերական խախտումների արդարացումն է։
ԱՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ-ն օրվա մեջ երկու անգամ հանդես է եկել ապատեղեկատվությամբ։ Ավելի ուշ ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ այսօր՝ հուլիսի 11-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների հետվերադարձը դեպի Արցախ։
Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել աղետը կանգնեցնելուն ունակ ուժերին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հունիսի 7-ի ընտրություններից առաջ հայտարարություն է տարածել և կոչ արել ընտրել այն քաղաքական...





































