ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է հուլիսի 7-ի արտարժույթի փոխարժեքները։
Ըստ այդ տվյալների՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեքշաբթի օրվա համեմատ արժեզրկվել է 0,09 դրամ՝ կազմելով 386,19 դրամ։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.82 դրամ՝ արժեզրկվելով 0.50 դրամով։
Եվրոյի փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 420.64 դրամ մեկ եվրոյի դիմաց։
Ռուսական ռուբլին արժևորվել է 0.01 դրամով և կազմել 4.22 դրամ։



































