«Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հայտնում է Championship.com-ը։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունիսի 4-ին՝ Մոսկվայում։ Սպերցյանը դարձել է նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը:
Ռուսաստանի ավարտված առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 հանդիպման, կատարել 12 գոլային փոխանցում։ Նա խփել է 10 գոլ և ռմբարկուների ցուցակում գրավել 7-րդ տեղը։
«Կրասնոդարը» «գոլ+փոխանցում» համակարգով Սպերցյանի վաստակած 22 միավորի շնորհիվ Ռուսաստանի առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը՝ վաստակելով 48 միավոր։
Ֆուտբոլիստի պայմանագիրը կրասնոդարյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 9 միլիոն եվրո։
ՀՀ ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը Եվրոպայի առաջնությունների հաղթողներ են
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ։ Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։...