Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորել է վրացական «Թելավին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մինասյանն արդեն առաջին մարզումն է անցկացրել «Թելավիի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Նրա օգնականը կլինի Արտակ Օսեյանը, ֆիզպատրաստության գծով մարզիչ՝ Արթուր Մկրտչյանը»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։
Մինասյանը 2021 թվականին Ղազախստանի «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում էր։ 49-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է նաև «Արարատ-Արմենիան», «Փյունիկը», ղազախական «Տոբոլը» և Հայաստանի երիտասարդական հավաքականը։ 2009-2013 և 2018 թվականներին Մինասյանը գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։
Ես զգում էի իմ հանդեպ հարգանքի պակասը. Լևոն Արոնյան
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանն հայտարարել է, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակում» ինքը նման հաջողության հասնել չէր...