Առողջապահության նախարարությունը կարմրուկի դեպքերի նոր թիվ է հրապարակել: Տվյալներից պարզ է դառնում, որ երեկվա համեմատ կարմրուկի դեպքերի աճ է գրանցվել:
ԱՆ-ից հայտնում են, որ մարտի 5-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված է 17 անց: Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:
ԱՆ-ից տեղեկացնում են, որ հոսպիտալացված պացիենտներից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ:
Հիշեցնում են, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին ԱՆ-ն հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ տեղեկացնում են, որ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Հիշեցնենք, որ վերջին օրերին կարմրուկով վարակվելու դեպքեր են գրանցվել Հայաստանում: Երեկ դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 12 էր: